ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ամենավտանգավորն այն է, երբ խոցելի հասարակությանը փորձում են «բուժել» քաղաքականապես տգետները

Ամենավտանգավորն այն է, երբ խոցելի հասարակությանը փորձում են «բուժել» քաղաքականապես տգետները
16.08.2026 | 14:31

Ինտերնետը, համացանցը, ինչ խոսք, տալիս են լայն հնարավորություններ, բայց միաժամանակ ունեն նաև իրենց վատ հետևանքները։

Քաղաքական քարոզչության համար դրանք հզոր ու բավականին արդյունավետ գործիքներ են։ Բայց ամենավտանգավորն այն է, երբ խոցելի հասարակությանը փորձում են «բուժել» քաղաքականապես տգետները, արժեքներից խոսում են արժեզրկվածները, հայրենասիրությունից ճամարտակում են հայրենադավները։

Եվ երբ հասարակությունը կորցնում է իրականն ու կեղծը տարբերելու կարողությունը, քարոզչությունը դառնում է ոչ թե համոզելու, այլ հանրային գիտակցությունը թունավորելու գործիք։

Այսօր, թերևս, ամենից շատ պետք է ոչ թե ավելի շատ աղմուկ, այլ ավելի շատ գիտելիք, պատասխանատվություն և քաղաքական ազնվություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ